|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները:
Կրեմլի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Իլհամ Ալիեւն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական թեմաներ:
Երկու կողմերն էլ հաստատել են, որ տրամադրված են ամրապնդել ռուս-ադրբեջանական գործընկերությունը բոլոր ոլորտներում:
Բացի այդ, Ալիեւի շնորհավորել է Ռուսաստանի ղեկավարին՝ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի գրանցման առիթով:
Պուտինն ու Ալիեւը մտքեր են փոխանակել նաեւ հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանում իրավիճակի սրման վերաբերյալ: Կրեմլի հաղորդագրությունում նշված է, որ ռուսական կողմն ընդգծել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարեւորությունը: