|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Չկարգավորված հակամարտությունները զգալի խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար: Այդ մասին ասված է Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահների գագաթաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ. հայտնում է Կրեմլի կայքը:
«Կողմերն ընդունում են, որ տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունները զգալի խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար, և այդ առնչությամբ ընդգծում են միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի ու դրանց համապատասխան ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա բանակցությունների միջոցով շուտափույթ խաղաղ կարգավորման կարևորությունը»,- ասվում է հայտարարությունում:
Կողմերը նաև նշում են համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսին են մշակույթը, գիտությունը, կրթությունը, սպորտը, տուրիզմը, նաև ընդգծում են երեք երկրների համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը: