|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին վերաբերող կարեւորագույն հարցեր:
Իրանի նախագահն անդրադարձել է նախօրեին ԱՄՆ-ի՝ Իսլամական հեղափոխության պահակազորին «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու մասին որոշմանը` նշելով, որ դա միջազգային հարաբերություններում նախադեպ չունեցող, չափազանց սադրիչ և վտանգավոր որոշում է:
«Եթե չլիներ պահակազորի զոհաբերությունը, ապա այսօր տարածաշրջանի առնվազն երկու երկիր հայտնվել էին ԻՊ-ի վերահսկողության ներքո: Պահակազորի գործադրած ջանքերի շնորհիվ ջախջախիչ հարված հասցվեց տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումներին»,- ասել է Ռոհանին: