կարևոր
853 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-10 21:24
Քաղաքական

Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել

Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է անցկացրել Միացյալ Նահանգերի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել Ղազախստանի նախագահի պաշտոնական էջում։

Նշվում է, որ Տոկաևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում՝ երեք սերունդների ընթացքում, երկիրը դարձել է հզոր համաշխարհային տերություն։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ վարչակազմի ներքին քաղաքականության հիմքում ընկած առողջ բանականության քաղաքականությունը էապես համապատասխանում է Ղազախստանում իրականացվող ռազմավարությանը՝ կառուցելու «Օրենքի և կարգի» սկզբունքի վրա հիմնված Արդար Ղազախստան, հետևաբար, ինքն աջակցում է Դոնալդ Թրամփի քաղաքականությանը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ տնտեսական և քաղաքական համագործակցության շուրջ։

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է անցյալ տարվա նոյեմբերին Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունների իրականացման արագ առաջընթացը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել Ղազախստան՝ իրեն հարմար ժամանակ»,-ասված է հաղորդագրության մեջ։