|
Փոխարժեքներ
02 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.96 |
| EUR | ⚊ | € 433.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6804 |
| GBP | ⚊ | £ 497.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Այն, որ սա հակաեկեղեցական արշավ է, հասկանալի է, բայց ո՞րն է վերջնական նպատակը»,-«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվող «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։
Նա փաստեց՝ եղել են զանգվածային արհեստական միջամտություններ, թիրախավորվում է պետականությունը, սահմանադրական կարգը։ Իսկ թե որն է այս իշխանությունների՝ հակաեկեղեցական արշավի նպատակը, նա այսպիսի կարծիք հայտնեց․ «Ավելի մեծ խնդիրը համագործակցությունն է, որը չկա, և դրա բացակայությունը բերում է նրան, որ մտածում են՝ ինչպես կարելի է եկեղեցուն տկարացնել»։
Անդրադառնալով գերագույն հոգևոր խորհրդի փոխարեն սինոդ ստեղծելու մասին շրջանառության մեջ դրված թեզին՝ նա ասաց․ «Սինոդ առաջին անգամ ստեղծել է Օսմանյան Թուրքիան, որ եկեղեցին կարողանա կառավարելի դարձնել, հետո այն կիրառեց ցարական Ռուսաստանը։ Սինոդը չունի այն կազմակերպաիրավական հիմքերը, ինչն ունի գերագույն հոգևոր խորհուրդը։ Եթե մենք ենք ուզում սինոդ ստեղծել, նշանակում է՝ ուզում ենք եկեղեցին կառավարելի դարձնել»։