կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-08 14:01
Քաղաքական

«Պաշտոնն ու լիազորությունը չպետք է «ցար ի բոգ» դարձնեն պաշտոնյային»

«Պաշտոնն ու լիազորությունը չպետք է «ցար ի բոգ» դարձնեն պաշտոնյային»

Այսօր ԱԺ քառօրյայում շարունակվում էր գլխավոր դատախազության` 2014թ. գործունեության հաշվետվության քննարկումը:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը իր ելույթում նախապես ասաց, որ ինքն անձնավորված չի խոսելու որևէ մեկի դեմ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը սուր քննադատության ենթարկեցին հենց գլխավոր դատախազին և նրա գործունեությունը:

Պատգամավորըը նախընտրեց խոսել համակարգային խնդիրների մասին, որովհետև, ըստ նրա, անձերը վաղը կան, մյուս օրը չկան, լավ են աշխատում, թե` վատ, բայց դա ամեն մեկի ճաշակի ու ոճի խնդիրն է, և ինքը չի վիճարկելու դա:

«Ես Ձեր մասնագիտական ունակությունների վրա չեմ կասկածում, Ձեր պատասխաններում բաներ կան, որ կիսում եմ, բաներ կան, որ չեմ կիսում»,- ասաց պատգամավորը՝ դիմելով Գևորգ Կոստանյանին եւ հարց ուղղելով. «Ձեր կառույցը միայն քաղաքական որոշումներ կայացնո՞ղ է, թե՞ ունի ազդեցություն քաղաքական որոշումների ընդունման վրա: Որովհետև մեզանում պարզ է, որ դատախազությունը կարող է իրավիճակ փոխել»:

Պատգամավորը խոսեց նաև ստվերային տնտեսության մասին` հարց ուղղելով, որ եթե պետական կառավարման մարմնի ղեկավարը սխալ որոշումներ է կայացնում, ապա պե՞տք է պատասխանատվության ենթարկվի, թե՞ ոչ:

«Արդյո՞ք ունենք անարդյունավետ կառավարման համար պատասխանատվության մեխանիզմներ, որ ոչ թե խնդիրը հասցնենք փաստին, այլ կարողանանք կանխարգելել: Լիազորությունն ու պաշտոնը չպետք ա, էլի, «ցար ի բոգ» դարձնեն»,- ասաց պատգամավորը՝ խոսելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի լիբերալացման և բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի անհրաժեշության մասին:

«Հանրությունը վստահո՞ւմ է դատարանների որոշումներին: Ակնկալում ենք անկեղծ պատասխաններ, դուք չասացիք թե մեզանից ի՞նչ եք ուզում, ինչ-որ բան չկա՞, որ դուք ուզում եք բարելավել: Եթե օրենքները կատարելագործելու կարիք չկա, ասեք»,- ասաց պատգամավորը: