կարևոր
2161 դիտում, 2 օր առաջ - 2025-06-10 14:22
Քաղաքական

Անգամ խորհրդային սահմանադրությունները ամրագրում էին Եկեղեցին պետությունից անջատ լինելու հիմնադրույթը․ Գևորգ Դանիելյան

Անգամ խորհրդային սահմանադրությունները ամրագրում էին Եկեղեցին պետությունից անջատ լինելու հիմնադրույթը․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․ 

«Աշխարհիկ իշխանությունները պայքարել են եկեղեցիների դեմ հիմնականում՝ վաղ միջնադարում, իսկ պայքարի առանցքային խթանը եղել է տնտեսական լծակներից զրկելը, ոչ թե արտաքին ուժերին հագուրդ տալու նկրտումները: Արդյունքում ձևավորվել են մի շարք ԲՈՂՈՔԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ՝ աշխարհիկ հատվածի զգալի ներգրավվածությամբ, մասնավորապես՝ Անգլիայում գերագույն հովվապետը բրիտանական միապետն է:

Նոր դարաշրջանի սակավաթիվ բախումները պետության և եկեղեցու միջև եղել են բռնատիրության կանոններով՝ իրենց օրենքից դուրս դնելու ճանապարհով, քանզի անգամ խորհրդային սահմանադրությունները ամրագրում էին Եկեղեցին պետությունից անջատ լինելու հիմնադրույթը: Բողոքականության պարագայում Եկեղեցու նկատմամբ աշխարհիկ անձանց իշխանությունը, մյուս կողմից՝ եկեղեցականների անմիջական մասնակցությունը պետության քաղաքականությանը իմպերատիվ ամրագրված է այդ երկրների օրենսդրությամբ և եկեղեցական կանոնակարգերով, օրինակ՝ Անգլիական եկեղեցու 26 գլխավոր եպիսկոպոսները ի պաշտոնե համարվում են Միացյալ Թագավորության խորհրդարանի վերին պալատի՝ Լորդերի պալատի անդամներ: Կրկնում եմ՝ այս կանոնները վերաբերում են բողոքականությանը, ուստի որևէ աղերս չունեն մյուս քրիստոնեական եկեղեցիների ինքնավարության հետ, առավել ևս միակողմանի դրսևորումներվ․․․»։