|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի մասին սիրողական դատողություններ տարածողները, «հարմար» առիթը բաց չթողնելով, հիմա էլ կասկածի տակ են դրել կանոնադրական փաստաթղթերը: Մամուլով ավելի հանգամանորեն կանդրադառնամ այս խնդրին, բայց այս գրառմամբ առնվազն հակիրճ հետևյալը.
- Հայ Առաքելական Եկեղեցին դարեդար գործել և գործում է որպես ազգային եկեղեցի, ինչի համար բնավ պետք չէ կանոնադրություն: Հավատացյալը ղեկավարվում է Սուրբ Գրքով, Հայ Եկեղեցու դավանանքով, ոչ թե եկեղեցական կանոնադրությամբ,
- Հայ Առաքելական Եկեղեցուն պարտադրվել է կանոնադրություն միայն ցարական Ռուսաստանում, խորհրդային միությունում և նորանկախ Հայաստանում՝ մինչև Սահմանադրության 2005 թ. փոփոխությունները: Դրանից հետո Հայ Առաքելական Եկեղեցին ձեռք է բերել սահմանադրական կարգավիճակ, ինչպես և մյուս սահմանադրական մարմինները, ուստի գործում է ոչ թե կանոնադրության, այլ Սահմանադրության ուժով և ունի հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ...»։