կարևոր
925 դիտում, 4 շաբաթ առաջ - 2025-03-21 14:51
Հասարակություն

Հայաստանը պանթուրքիզմի կոկորդին կանգնած է, դրա համար էլ ուզում են դարձնեն թուրքական վիլայեթ․ Ղուկասյան

«Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր շարունակում է իր նախընտրական քարոզարշավը՝ գյումրեցիներին ներկայացնելով իր ծրագիրը։   

Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ իր պաշտոնավարման 13 տարիների ընթացքում Գյումրիում 17 հազար բնակարան է կառուցվել, մինչ մյուս բոլոր քաղաքապետերը միասին 7500 բնակարան են կառուցել։

Վարդան Ղուկասյանը խոստացավ քաղաքապետի պաշտոնում ընրվելու դեպքում 50 տոկոսով ավելացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը, աշխատատեղեր կհիմնի, կկարգավորի քաղաքի կենտրոնական փողոցներում առաջացող խցանումների հարցը։