Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Եբր «Ազատության» Հրայր Թամրազյանը Հայ Եկեղեցու կարգավիճակով մտահոգված հարցեր է ուղղում աթեիստ պատգամավորին, ապա սեփական հայացքների բացահայտման ու փաստերի յուրովի ընկալման տեսանկյունից և' հարցերը, և' պատասխանները ավելի անկաշկանդ են ստացվում:
Դե իսկ լեյտմոտիվը անփոփոխ էր՝ ուրախ ենք, որ Հայ Եկեղեցին թուլանում է, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ վերջինս իր իշխանությունը ուժեղացնելու հաշվին, ձգտել է կործանել պետականությունը: Ընդ որում, բուն թեման ԵՄ անդամակցության հեռանկարներն էր, և ինչով է խանգարում դրան Եկեղեցին՝ միայն իրենց է հայտնի, քանզի ԵՄ անդամ երկրներում անգամ պետական եկեղեցիներ կան:
Հ.Գ. Այս անգամ մեծահոգաբար հնչեց կարծիք, որ Հայ Եկեղեցին կարող է զբաղվել մշակութային հուշարձանների պահպանությամբ ու վերականգնմամբ, ուղղակի մոռացան ընդգծել, որ դա իրավունք չէ, այլ հենց կառավարության համար օրենքով սահմանված խիստ ծանր ու ծախսատար պարտավորություն ...»։