Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի՞նչ կապ ունի մեր բոլորի արած գործը, երբ Հայաստանում դավաճանական իշխանություններ են և իմ ֆիզիկական գոյությունն այստեղ վտանգված է՝ ըստ Yerkir.am-ի հարցրեց ՀՅԴ երիտասարդական միության ԿՎ անդամ Քրիստինե Վարդանյանը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին։
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այս պահին ԵՊՀ-ում են և ուսանողներին ու դասախոսներին կոչ են անում միանալ պայքարին։
«Դուք կարո՞ղ եք ինձ բացատրել՝ ի՞նչ է նշանակում՝ ես իմ գործն եմ անում․ Ցեղասպանության ժամանակ էլ էի՞ն ձեզ նման ասում՝ մենք մեր գործն ենք անում, ոչինչ, որ կողքին կոտորվում են»,-ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին հարցրեց Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ հիմա մեր բոլորի գործը պետության պաշտպանությունն է։
«Ես եկել եմ իմ տարեկիցներին ասելու, որ հիմա ՀՀ քաղաքացին մեկ գործ ունի՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը, բոլոր մնացած գործերը ստորադասվում են սրան։ Ու ոչ մեկը թող չմտածի, որ այստեղ հավաքվածները գործ չունեն կամ պարապ են»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Գեղամ Գևորգյանը վերահաստատեց իր՝ նախօրոք հնչեցրած դիրքորոշումը․ «Ես ևս գտնում եմ, որ այս կառավարությունը պետք է հրաժարական տա»։
Մանրամասն՝ տեսանյութում․