կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 12:21
Քաղաքական

Ո՞նց է ստացվում, որ ամենաշատ զոհերը մենք ենք ունենում. Քրիստինե Վարդանյանը՝ Արսեն Թորոսյանին

 Ո՞նց է ստացվում, որ ամենաշատ զոհերը մենք ենք ունենում. Քրիստինե Վարդանյանը՝ Արսեն Թորոսյանին
Ձեզ կարդացող մեր խաբված քաղաքացիների համար՝ Arsen Torosyan

Ձեր «Խաղաղության դարաշրջանը» ամենամեծ ու ամենաստոր սուտն է, որ դուք երբևէ ասել եք և դուք դա հրաշալի գիտեք։ Ո՞նց է ստացվում, որ ամենաշատ զոհերը մենք ունենում ենք խաղաղությունից ամենաշատը խոսողների օրոք։ Ո՞նց է ստացվում, որ բանակում չծառայածը կարող է զինվորական ընտանիքի անդամ ունեցողից շատ խաղաղություն ուզել։
 
Ի վերջո կասեք որն է ձեր խաղաղության դարաշրջանի երաշխիքը՝ Չաուշօղլուի ժպիտն ու ահաբեկչական կազմակերպության ժեստիկուլացիան, թե՞ Ալիևի խոսքը։
 
Հայ ժողովրդին խաղաղասիրություն բացատրել պետք չի մի պարզ պատճառով՝ մենք պատերազմ երբեք չենք սկսել։ Դուք խաղաղություն չեք ուզում, դուք ուզում եք, որ մենք ուղղակի չպաշտպանվենք, որովհետև միայն այդպես կարող եք պահել աշխարհում ձեզ համար ամենաթանկ բանը՝ իշխանությունը։
 
Ձեր «խաղաղությունը» նոր ցեղասպանություն է, և դուք դա շատ լավ գիտեք։
 
Հայաստանն ունեցել է 4 ղեկավար։ Նրանցից միայն 1-ի օրոք է եղել աղետալի պատերազմ, հազարավոր զոհեր ու հայրենազրկում։ Մնացածը փաստերի կամայական մեկնաբանություններ և մանիպուլյացիաներ են։ Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն արդեն հազարերոդ անգամ։
 
Քրիստինե Վարդանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր