|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Բանակցային գործընթացով մենք կարող ենք առաջին հերթին ապահովել արցախցիների վերադարձի հարցը, ինչը հասկանալի է և իրատեսական։ Մնացած հարցերը քննարկման փուլում են։ Կան գործիքներ, որոնք կարող են կիրառվել բանակցային գործընթացում։ Մենք շատ լավ պատկերացնում ենք այս խնդիրը, և դրա լուծումը կարող ենք տալ մենք։ Եթե, օրինակ, 90-ականներին հարցնեիք Ռոբերտ Քոչարյանին, թե ինչպես է պատկերացնում Արցախի ազատագրումը կամ խնդրի լուծումը, բնականաբար այդ ճանապարհային քարտեզը ո՛չ ձեզ, ո՛չ էլ ինձ չէին ներկայացնի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։