Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծիծը, որով առաջարկվում է սահմանել ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքները, դրանց տրամադրման պայմաններն ու կարգը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները, նախորդ շաբաթ քննարկվել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Այսօր մեկնարկած քառօրյայի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ի պատասխան ՔՊ-ականների պնդմանը, թե՝ հանձնաժողովը դեմ է քվերակել, հիշեցրեց, որ նախագծին կողմ են քվերակել 3-ը, ձեռնպահ 3-ը, և դեմ 4 պատգամավոր։
Այդուհետ նախագծի հեղինակ Գեղամ Նազարյանը ներկայացնելով իր հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծի չընդունվելու վերաբերյալ իր դիտարկումները՝ պնդեց, որ նախագծին բացասական եզրակացություն տալուց առաջ ոչ վարչապետը, ոչ փոխվարչապետերից որևէ մեկը, ոչ պաշտպանության նախարարի տեղակալները չեն կարդացել, մինչդեռ կառավարությունը պետք է շահագրգիռ լիներ նախագծի ընդունմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։