|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ ԶՈւ օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչուները, հրթիռային ուժերը և հրետանին հարվածել են Ուկրաինայի վառելիքաէներգետիկ օբյեկտներին, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի, ինչպես նաև հեռահար անօդաչուների հավաքման և գործարկման վայրերին ու Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 147 շրջաններում», – ասվում է հաղորդագրության մեջ։