Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Գիշերը ռուսական զորքը խմբային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի և Ուկրաինայի զինված ուժերի օբյեկտներին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Գիշերը ՌԴ ԶՈւ–ն բարձր ճշգրտության զենքով և հարվածային անօդաչուներով խմբային հարված է հասցրել Կիևում ուկրաինական ավիացիոն, հրթիռային, զրահատեխնիկական և նավաշինական արդյունաբերության ձեռնարկություններին, Ուկրաինայի զինված ուժերի կառավարման կետերին և տեղակայման վայրերին, ուկրաինական ստորաբաժանումների զենքի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման վայրերին, ինչպես նաև ռազմական օդանավակայանների, զինամթերքի և վառելիքի պահեստների ենթակառուցվածքներին։ Հարվածները հասել են իրենց նպատակակետին։ Նշանակված բոլոր օբյեկտները խոցվել են»,– ասվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։