Գերմանիան տարհանել է իր ռազմական անձնակազմն Իրաքից՝ Մերձավոր Արևելքում անվտանգության վատթարացող իրավիճակի պատճառով երկրում տեղակայումը փոխելու ՆԱՏՕ-ի որոշումից հետո, հայտնում է Anadolu-ն:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ թեթևացած է, քանի որ գերմանական զորքերը վերադարձել են տուն, և նշել է, որ դուրսբերումը հաջող է անցել:
Նա պատմել է, որ անձնակազմն ու սարքավորումները Բաղդադից տեղափոխվել են օդային ճանապարհով՝ A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռով՝ վտանգավոր պայմաններում:
Գերմանական զորքերը տեղակայված էին Իրաքում՝ ՆԱՏՕ-ի առաքելության (NMI) շրջանակում՝ խորհրդատվական և ուսումնական աջակցություն ցուցաբերելով Իրաքի անվտանգության ուժերին։ ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել տարհանել իր ողջ անձնակազմը Եվրոպա՝ տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով: