|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՌԴ Զինված ուժերն արգելափակել է Կիև, Խարկով, Չեռնիգով, Սումի և Նիկոլաև քաղաքները, լիակատար վերահսկողություն է սահմանվել Խերսոնի մարզում և Զապորոժսկի մարզի մեծ մասում: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը հարձակողական գործողություններ է իրականացնում տարբեր ուղղություններով: Արդյունքում ռուսական զորքերին հաջողվել է արգելափակել Կիևը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին և Նիկոլաևը: Ամբողջական վերահսկողություն է հաստատվել Խերսոնի մարզում և Զապորոժսկի մարզի մեծ մասում»,- հայտարարել է Ռուդսկոյը:
Գեներալ-գնդապետի խոսքով՝ ՌԴ ԶՈՒ-ն նման վնաս է հասցնում Ուկրաինայի Զինված ուժերի՝ արգելափակված քաղաքներում տեղակայված ռազմական ենթակառուցվածքների կառույցներին, տեխնիկային, անձնակազմին, որպեսզի օղակի մեջ առնի ուկրաինական ուժերը և թույլ չտա ուժեղացնել իրենց խմբավորումները Դոնբասում մինչև Դոնեցկի և Լուգանսկի տարածքների ամբողջական ազատագրումը ռուսական բանակի կողմից:
Ռուսաստանի կողմից դիտարկվել է հատուկ գործողության վարման երկու տարբերակ՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների սահմաններում կամ Ուկրաինայի ողջ տարածքում: Առաջին դեպքում ուկրաինական իշխանությունները մշտապես կզինեին իրենք ռազմական խմբավորումը, հայտարարել է Ռուդսկոյը:
«Միևնուն ժամանակ գործողությունների երկու տարբերակ կար: Առաջինը՝ սահմանափակվել միայն ԴԺՀ-ի և ԼԳՀ-ի տարածքներով՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վարչական սահմանների շրջանակում, որն ամրագրված է հանրապետությունների սահմանադրություններում: Սակայն այդ պարագայում մենք կբախվեինք այսպես կոչված՝ միավորված ուժերի գործուղությանը ներգրավված խմբավորման զինմանը ուկրաինական իշխանությունների կողմից»,- ասել է նա:
Գեներալի խոսքով՝ այդ պատճառով էլ ընտրվել է երկրորդ տարբերակը, որով գործողություններ են նախատեսվում Ուկրաինայի ողջ տարածքում՝ երկրի ապառազմականացմանը և ապանացիֆիկացմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ: