|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեկ հայտնի դարձավ, որ քրդերն ու Սիրիայի կառավարությունը որոշել են համագործակցել թուրքական էքսպանսիայի դեմ: Թեև Սիրիան պաշտոնապես դեռ չի հայտարարել այդ մասին, այնուհանդերձ, Սիրիայի քրդերի ինքնավարության ղեկավարությունը հայտնում է, որ համաձայնության է եկել Բաշար ալ Ասադի ղեկավարության հետ:
Սիրիայի կառավարական զորքերն արդեն դիրքավորվել են Թալ Թամր քաղաքի արևմտյան մասում, որը գտնվում է Ռաս ալ Այն քաղաքի մոտակայքում, իսկ այդ քաղաքը համարվում է Թուրքիայի գլխավոր թիրախներից մեկը. հաղորդում է i24news.tv կայքը:
Ըստ լրատվամիջոցների՝ սիրիական զորքը տեղակայվել է նաև Մանբիջ և սահմանային Քոբանի քաղաքի մոտակայքում: