|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ամերիկյան զորքերն ու տանկերը կտեղակայվեն Լիտվայում՝ Բելառուսի հետ սահմանին: Ինչպես հայտնում է Reuters-ը, զինված ուժերը եւ տանկերը Լիտվա կժամանեն սեպտեմբերի 4-ին, ուրբաթ օրը:
Լիտվան հայտարարել է, որ ԱՄՆ զորքերը դուրս կբերվեն Լեհաստանից՝ նախապես ծրագրված զորավարժություններ անցկացնելու համար: Դրանք «պաշտպանողական բնույթ ունեն եւ ուղղված չեն որեւէ հարեւանի, այդ թվում՝ Բելառուսի դեմ»:
Սակայն զորքերը ժամանում են ավելի վաղ եւ կմնան ավելի երկար, քան կառավարությունն էր նշել մինչ Բելառուսում բողոքի ցույցերի սկսվելը:
Լիտվայի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ տեղակայումը, որը կսկսվի ուրբաթ եւ կտեւի մինչեւ նոյեմբեր, ներառում է 500 ամերիկյան զինծառայող եւ 40 տրանսպորտային միջոց, ինչպիսիք են Abrams տանկերն ու Bradley զրահամեքենաները:
Լիտվայի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ բացի ԱՄՆ-ի տեղակայումից, սեպտեմբերի 14-25-ը անցկացվող ամենամյա զորավարժություններին կմասնակցեն մինչեւ 1000 զինծառայողներ եւ ռազմական ինքնաթիռներ՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից: