|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քարոզչական կասկածելի և կեղտոտ շահաբաժին ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմագերիների մարդասիրական խնդրի ոչ մարդասիրական շահարկումը` ստորաբար օգտագործելով ադրբեջանական գերության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացիներին:
Նրանց դարձնելով Ադրբեջանի ԶԼՄ-ների թիրախ, ստիպում են իրենց շահերը սպասարկող հորինված կեղծիք հնչեցնել «հայկական բանակի անտանելի պայմանների, քուրդ վարձկանների» և այլնի մասին:
Կասկած չկա, որ ադրբեջանական քարոզչամեքենայի նմանօրինակ ցուցադրական խաղը հանդիսանում է ֆիզիկական և բարոյահոգեբանական ճնշումների արդյունք և քարոզչական գործիք, որը նրանք շրջանառում են միջազգային մամուլում և կառույցներում՝ զեկույցների տեսքով։
Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին, Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` Ժնևյան կոնվենցիաների նորմերը, որոնք նախատեսում են ռազմագերիների հետ վարվեցողության հստակ կանոններ:
Կրկին խնդրում եմ բոլորին՝ զերծ մնալ նմանօրինակ տեսանյութերի տարածումից»։