Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.19 |
EUR | ⚊ | € 410.52 |
RUB | ⚊ | ₽ 3.88 |
GBP | ⚊ | £ 492.68 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարությունը Սոթքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի արդյունքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման առնչությամբ:
Այսօր՝ մայիսի 17-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ՝ դեպի հայկական դիրքերը, ինտենսիվ կրակ են բացել։ Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող:
Նրան տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը թիրախային ու ագրեսիվ կրակ են բացել, ինչի հետևանքով բուժակը ևս վիրավորում է ստացել:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողը մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է:
Հավաքագրված փաստերը հաստատում են, որ կրակը վարվել է շտապօգնության ավտոմեքենայի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ առկա է եղել դիտավորություն՝ վնասելու ինչպես մեքենան, այնպես էլ զինծառայողին ու բուժանձնակազմին: Վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենան եղել է համապատասխան տարբերանշանով և կահավորմամբ։
Հարկ է ընդգծել, որ շտապօգնության մեքենայի ու բուժանձնակազմի թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում է։