|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
«Տեղեկություններ կան, որ Սյունիքի և Տավուշի դիրքերից ՀՀ դրոշը հեռացվել է․ ունե՞ք նման տեղեկություն»,- ճեպազրույցի ժամանակ դիմելով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ հարցրեց լրագրողը։
«Լավ էլի, ո՞վ է ձեզ ասել։ Ո՞ր դրոշն է հեռացվել, որտե՞ղ է դրոշը եղել, որտե՞ղ պիտի պարտադիր լիներ դրոշը»,- պատասխանեց Պապիկյանը։ «Ես խնդրում եմ՝ անհեթեթ մանիպուլյացիաներին տեղի մի տվեք, սահմանը զգայուն թեմա է։ Հասարակությունը ձեզ լուրջ է վերաբերում ու ձեր ցանկացած գրածը լուրջ է ընկալում, մի արեք այնպես, որ մարդիկ հանիրավի անհանգստանան»,- ասաց նախարարը։