Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ խորհրդարանում հրապարակային «հայհոյել» է Սուրեն Պապիկյանին։ Նրան զայրացրել էր մեր հոդվածը, որ ինքն իրեն նախարարին համարժեք կարգավիճակ է շնորհել եւ չի դադարում երազել պաշտպանության նախարար դառնալու մասին` իրեն ավելի արժանի համարելով այդ պաշտոնին, քան Սուրեն Պապիկյանը։
Քոչարյանը չէր կարողացել մարսել փետրվարի 24-ին գրած մեր հոդվածը եւ երեկ՝ պաշտպանության հանձնաժողովում իր կազմակերպած փակ հանդիպումից հետո, երբ լրագրողները հարցեր են ուղղել ոչ թե իրեն, այլ Պապիկյանին, թերեւս այդ «անարդարությունից» ավելի է հունից դուրս եկել եւ մաղձը թափել «Հրապարակ»-ի լրագրողի վրա, թե` պատվեր ես կատարել: Եվ չամաչելով ո՛չ իր, ո՛չ կին լրագրողի տարիքից, ո՛չ նրանից, որ որեւէ ապացույց չունի «պատվեր» կատարելու մասին, ո՛չ նրանից, որ շուրջը մարդիկ կան, խորհրդարանում հայհոյել է. «Հոդվածի պատվերը տվողի մերը...»։
Եվ քանի որ մինչ այդ որոշ շրջանակներում արդեն բողոքել էր, թե «Պապիկյանն իր դեմ պատվերներ է տալիս մամուլին», բոլորին պարզ էր, որ հայհոյում է պաշտպանության նախարարին: Իսկ մեր հրապարակման մեջ ընդամենը գրել էինք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար առաջ է ընկնում ՊՆ-ից եւ ոլորտի հետ կապված հայտարարություններ է անում, օրինակ` Ֆրանսիայից Հայաստան զենք բերելու գործընթացի մասին ՊՆ-ն դեռ չէր հաղորդել, ինքը հարցազրույց էր տվել, պատմել բանակցությունների ընթացքի, ձեռք բերված պայմանավորվածությունների, ռազմամթերքի եւ այլնի մասին, ինչը, մեր տեղեկություններով, ՊՆ ղեկավարության զայրույթն էր առաջացրել: