|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկու անօդաչու թռչող սարքեր թիրախավորել են «Ազգային նավթային ընկերությանն առնչվող օպերատիվ ստորաբաժանումները՝ առաջացնելով փոքր հրդեհներ», հաղորդում է Al Jazeera-ն։
Ըստ մամուլի խոսնակ գնդապետ Սաուդ Աբդուլազիզ ալ-Օթայբիի՝ տուժածներ չկան։
Վերջին 24 ժամվա ընթացքում Քուվեյթի հակաօդային պաշտպանության համակարգերն իրենց օդային տարածքում հայտնաբերել են 18 անօդաչու թռչող սարք, որոնցից 13-ը ոչնչացվել են։