կարևոր
3538 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-30 09:42
Աշխարհ

Մոսկվայում անօդաչու թռչող սարքերի հարվածից շենքեր են վնասվել

Մոսկվայում անօդաչու թռչող սարքերի հարվածից շենքեր են վնասվել

Մոսկվայի մի քանի շենքեր առավոտյան վնասվել են անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, «Տասս» գործակալության հաղորդմամբ այս մասին այսօր հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։

«Այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի քանի շենքերում փոքր վնասներ են հասցվել: Դեպքի վայրում են քաղաքի բոլոր արտակարգ իրավիճակների ծառայությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքապետն ընդգծել է, որ միջադեպի ժամանակ ոչ ոք լրջորեն չի տուժել, իսկ արտակարգ ծառայությունները պարզում են դեպքի հանգամանքները։

Մի քանի մուտքերի բնակիչներ տարհանվել են։ Հատուկ ծառայությունների աշխատանքի ավարտից հետո նրանք կկարողանան վերադառնալ իրենց բնակարանները։