|
Փոխարժեքներ
20 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրանը կտրականապես հերքում է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այն պնդումները, թե իբր իրանական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) են մատակարարվել Ռուսաստանին՝ ուկրաինական հակամարտությունում դրանք օգտագործելու համար։ Այս մասին ասվում է Բելգիայում Իսլամական Հանրապետության դեսպանության հայտարարության մեջ։
«Իրանը կտրականապես հերքում է Ուկրաինայի պատերազմում անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին անհիմն և քաղաքական դրդապատճառներով մեղադրանքները։ Եվրոպական կառույցների այն պաշտոնյաները, որոնք լռում են Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանության վերաբերյալ, վստահության արժանի չեն»,- ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։
Փետրվարի 28-ին ֆոն դեր Լայենը պնդել էր, որ Իրանի իշխանությունները Ռուսաստանին մատակարարում են հարձակողական անօդաչու թռչող սարքերի նմուշներ և արտադրության տեխնոլոգիաներ։