|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կարծում է, որ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները չեն շեղի Եվրամիության ուշադրությունը Կիևին օգնություն ցուցաբերելուց։ Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Մերձավոր Արևելքում անվերահսկելի և վտանգավոր ռազմական էսկալացիան մեզ չի շեղում Ուկրաինայից», - ասել է նա լրագրողներին Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների նիստից առաջ։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն շարունակում է «մեծ վճռականությամբ ջանքեր գործադրել երկու ուղղությամբ»՝ օգնություն է ցուցաբերում Ուկրաինային և ճնշում գործադրում Ռուսաստանի վրա։
Նախարարը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մարտի 13-ին Փարիզում ընդունելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, նրան վստահեցրել է ինչպես ռազմական, այնպես էլ ֆինանսական աջակցության հարցում։
Բարոն նաև նշել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի փոխառություն հատկացնելու վերաբերյալ «համաձայնության հասնելու ջերմ ցանկությունը», որը, նրա խոսքով, կպաշտպանի Ուկրաինային բոլոր ֆինանսական դժվարություններից առաջիկա երկու տարվա ընթացքում։