|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երեկ կայացած Լիբանանի դոնոր-տեսակոնֆերանսի մասնակիցները պայմանավորվել են երկրին հատկացնել ավելի քան 200 միլիոն եվրո որպես շտապ օգնություն՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացման համար: Այս մասին ZDF հեռուստաալիքին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը:
«Միայն Գերմանիան կտրամադրի լրացուցիչ 20 միլիոն եվրո՝ մեղմելու հսկայական տառապանքը, որն այժմ զգացվում է Բեյրութում», - մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Ֆրանսիան ստացել է միջոցառման մասնակիցներից խոստում Լիբանանին կարճաժամկետ օգնություն տրամադրել 250 միլիոն եվրո գումարով. նշել են Ելիսեյան պալատից: