կարևոր
847 դիտում, 4 ժամ առաջ - 2025-03-19 14:10
Աշխարհ

Շոլցը և Մակրոնը խոստանում են լրացուցիչ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ Պուտինի պահանջների ֆոնին

Շոլցը և Մակրոնը խոստանում են լրացուցիչ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ Պուտինի պահանջների ֆոնին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ կշարունակեն ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

Այս մասին քննարկվել է Բեռլինում Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումից հետո, հայտնում է «European Pravda»-ն՝ n-tv-ին հղումով։

Մեկնաբանությունները հնչում են այն լուրերի ֆոնին, որ Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինը պահանջում է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող բոլոր օտարերկրյա ռազմական օգնությունը՝ հրադադարի համաձայնության հասնելու համար:

«Մենք երկուսս էլ համաձայն ենք. Ուկրաինան կարող է հույս դնել մեզ վրա, Ուկրաինան կարող է հույս դնել Եվրոպայի վրա, և մենք նրանց հուսախաբ չենք անի»,- ասել է Շոլցը Մակրոնի հետ հանդիպումից հետո։

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ «պարզ է, որ ԱՄՆ աջակցությունը եղել և մնում է անփոխարինելի»։

Այդ իսկ պատճառով «այնքան կարևոր է, որ Վաշինգտոնը նույնպես շարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային», - հավելել է նա։

Ինչպես հայտնի է, Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում հերթական անգամ մերժել է 30-օրյա հրադադարի գաղափարը, սակայն դրա դիմաց համաձայնել է զերծ մնալ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումներից։