Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 24-ին Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հազարավոր հայեր հավաքվել էին Նյու Յորքի կենտրոնական հրապարակում՝ պահանջելու Ցեղասպանության ճանաչումը:
Ներկաների առջեւ հանդես եկան ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը, Նյու Յորք նահանգից սենատոր Չակ Շումերը, Նյու Ջերսի նահանգից սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ազգությամբ թուրք պրոֆեսոր Ումիթ Քուրթը, ով Ցեղասպանության ընդունման կողմնակից է, հայկական կազմակերպությունների ղեկավարներ:
Բանախոսները ԱՄՆ Սենատին եւ Կոնգրեսին կոչ արեցին ընդունել Հայոց ցեղասպանությունը, խոստացան շարունակել իրենց գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Բացի այդ` հավաքվածները դատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, նշեցին, որ ոչ մի դեպքում չպետք է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի պես երկրին:
Ըստ սենատորների` մինչ ապրիլյան պատերազմը Իլհամ Ալիեւը եկել էր ԱՄՆ, որից հետո հենց եղավ հարձակումը ԼՂ-ի վրա, եւ այդ այցը պատահականություն չէր: