|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում խոստացել է, որ Վաշինգտոնը կշարունակի ակտիվորեն ռազմական և տնտեսական օգնություն ցուցաբերել Կիևին: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ երկուշաբթի տարածած հայտարարության մեջ:
«Պետքարտուղարը նշել է Ուկրաինայի համար երկու կուսակցությունների ուժեղ աջակցության առկայությունը, առաջնահերթությունը, որ Միացյալ Նահանգները տալիս են Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան նկրտումներին: Նա խոստացել է ակտիվ տնտեսական և ռազմական օգնություն Ուկրաինային»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ արտգործնախարարը նաև «ընդգծել է Ուկրաինայի կողմից կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացի պահպանման, օրենքի գերակայության իրականացման կարևորությունը» և տնտեսական բարեփոխումները: «Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարար Կուլեբան քննարկել են նաև Ուկրաինայի շարունակական ջանքերը COVID-19-ի դեմ պայքարում և Ղրիմում «ռուսական ագրեսիային» վերաբերող հարցերում դիվանագիտական կարգավորման հասնելու ուղղությամբ»,- ասել է Փրայսը: