Փոխարժեքներ
18 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.33 |
EUR | ⚊ | € 432.69 |
RUB | ⚊ | ₽ 4.7766 |
GBP | ⚊ | £ 513.51 |
GEL | ⚊ | ₾ 141.02 |
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։
Նրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, իսկ 153 մահացածի մարմին է տեղափոխվել տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ թվով զոհեր մնում են փողոցների և ճանապարհների փլատակների տակ, և շտապօգնության անձնակազմն ու փրկարարները չեն կարողանում հասնել դրանց։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին հակամարտության սրումից ի վեր Ղազայում մահացածների ընդհանուր թիվը հասել է 53,272-ի, ևս 120,673 մարդ վիրավորվել է։ 2025 թվականի մարտի 18-ից ի վեր զոհերի թիվը հասել է 3131-ի, վիրավորվել է 8632 պաղեստինցի։