|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով վերջին օրերի ընթացքում երկրում վնասվել է ավելի քան 3000 տուն և 500 կոմերցիոն կենտրոն. ամենաշատը տուժել է մայրաքաղաք Թեհրանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությունը։
Վնասվել է նաև 14 բժշկական և դեղագործական կենտրոն։
«Հարձակումների թիրախների մեծ մասը եղել են խիտ բնակեցված հատվածները», - հայտնել են Կարմիր մահիկից։
Վնասված շենքերի թվում են նաև Թեհրանի շուկան, Մեհրաբադի օդանավակայանը և Ազադի մարզադաշտը։
Վիրավորվել է Կարմիր մահիկի հինգ աշխատակից։
Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ երկրում ամերիկա-իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 1200-ը։