|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության սկսվելու պահից, ենթադրաբար, սպառել է տարիների ընթացքում կուտակված կարևորագույն զինամթերքի պաշարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է The Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:
Ըստ աղբյուրների տեղեկատվության՝ ԱՄՆ զինանոցի արագ սպառումը ներառում է նաև Tomahawk թևավոր հրթիռների պաշարները:
«Ռազմածովային նավատորմն այդ ծախսերի հետևանքները կզգա մի քանի տարի», - մեջբերել է թերթը աղբյուրներից մեկի խոսքը, որը ծանոթ է ամերիկացի զինվորականների կողմից զինամթերքի օգտագործմանը:
Նշվում է, որ ռազմական կարիքների համար ծախսերի աճը կմեծացնի ճնշումն ԱՄՆ վարչակազմի վրա, քանի որ Իսրայելի հետ համատեղ սկսված ռազմական գործողությունն Իրանի դեմ դժվարություններ է առաջացրել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար և հանգեցրել է նավթի գնի բարձրացման՝ ավելի քան 100 դոլար մեկ բարելի դիմաց: Սպասվում է, որ մոտ օրերս Պենտագոնը կարող է Սպիտակ տուն և Կոնգրես ուղարկել պաշտպանական կարիքների համար մինչև 50 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ միջոցների տրամադրման պաշտոնական հայտ: