|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իսրայելը պնդում է, որ Իրանում հարստացված ուրանի բոլոր պաշարները պետք է լիակատար ոչնչացվեն։ Դրա մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ТАСС-ը։
Նա հիշեցրել է, որ Իսրայելն ավելի վաղ զգալի վնաս է հասցրել Իրանի միջուկային ծրագրին, սակայն ընդգծել է զգոն մնալու անհրաժեշտությունը. «Մենք չենք կարող Իրանին թույլ տալ վերականգնել իր ռազմական միջուկային ներուժը։ Նրա հարստացված ուրանի պաշարները պետք է ոչնչացվեն, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ պատժամիջոցները պետք է վաղը վերականգնվեն»,- ասել է վարչապետը։
Նեթանյահուն հայտարարել է նաև, որ Իսրայելի 12-օրյա ռազմական արշավը ավերիչ վնաս է հասցրել Իրանին և, իր կարծիքով, «կմտնի ռազմական պատմության տարեգրքերի մեջ»։ «Մենք վերացրել ենք Իսրայելի գոյության սպառնալիքը Իրանից և մահացու սպառնալիքն ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար»,- նշել է նա՝ հավելելով, որ գործողությյան ընթացքում վերացրել են «ատոմային ռումբերի մասնագետ բարձրաստիճան զինվորականների և առաջատար գիտնականների»։