|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ըստ Վահրամ Աթանեսյանի` «Ադրբեջանը սպառել է բոլոր դիվանագիտական փաստարկները։ Անկախ միջնորդների վերաբերմունքից, փաստն այն է, որ հռչակված 3 հիմնարար սկզբունքներից ադրբեջանական կողմը միայն մեկն է ընդունում` տարածքային ամբողջականության սկզբունքը։
Ադրբեջանն անում է հնարավորը եւ անհնարը, փորձում եռանախագահությունը դարձնել քառանախագահություն, խնդիրը տեղափոխել այլ ատյաններ եւ այլն, բայց, կարծում եմ, ադրբեջանական կողմը իր դիվանագիտական ռեսուրսն արդեն սպառել է, եւ շփման գծում սադրանքների ահագնացումը պայմանավորված է հենց դրանով։ Եթե լրացուցիչ դիվանագիտական կամ արտաքին քաղաքական ռեսուրս ներգրավելու հեռանկար ունենար` Ադրբեջանը նման քայլերի չէր գնա»։