|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ 57 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ընդունեց կառավարության ներկայացրած աղմկահարույց նախագիծը, որով իշխանությունը մտադիր է տոտալ վերահսկողություն իրականացնել մարդկանց հաղորդակցության նկատմամբ։
Նախագիծը պարտավորեցնում է հաղորդակցության օպերատորներին՝ ցանկացած մեկի գտնվելու վայրի, տեղաշարժի, հեռախոսազրույցների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում իշխանություններին: Այսինքն, ցանկացած պահի կարող են իմանալ, թե այս կամ այն անձը ում հետ է խոսել հեռախոսով: Նախագիծը բուռն քննարկվեց ԱԺ-ում, շատերը նշեցին, որ մարդու իրավունքների առումով խնդիրներ կան։
Եվ չնայած շատերը դեմ էին, նախագիծն անցավ։ Այդուհանդերձ որոշ իշխանական պատգամավորների ձեռքն, այսպես ասած, չի գնացել կողմ քվեարկել: Ձեռնպահ է քվեարկել Քրիստինե Պողոսյանը, չեն քվեարկել Լուսինե Բադալյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Վաղարշակ Հակոբյանը, Նազելի Բաղդասարյանը, թեեւ ներկա էին նիստին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։