Միասին կարող ենք
կարևոր
724 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-16 12:39
Աշխարհ

Վենսը վստահ է, որ Իսրայելը կմիանա Իրանի հետ համաձայնագրին

Վենսը վստահ է, որ Իսրայելը կմիանա Իրանի հետ համաձայնագրին

«Մենք գիտենք, որ այս համաձայնագիրը Իսրայելն ավելի անվտանգ կդարձնի», -ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ հավելելով. «Մենք բավականին վստահ ենք, որ իսրայելցիները կհամոզվեն այս համաձայնագրով, երբ մենք մի փոքր առաջ գնանք»։

CNN-ի փոխանցմամբ, Վենսը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը կարծում է, Իսրայելը ի վերջո կաջակցի ԱՄՆ-Իրան նոր համաձայնագրին, նույնիսկ այն դեպքում, երբ Վաշինգտոնի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հակամարտության վերաբերյալ առկա տարաձայնությունները մնում են չլուծված։

Փոխնախագահը խոստովանել է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը միշտ չէ, որ համաձայնեցված են գործել։

«Մենք ունենք մեր շահերը։ Ունենք նաև համընկնող շահեր, բայց նաև երբեմն կարող ենք անհամաձայնություններ ունենալ տարբեր հարցերի շուրջ, և կարծում եմ՝ դա լիովին ողջամիտ է»,- ասել է Վենսը։

Նեթանյահուն ԱՄՆ-Իրան համաձայնագրի վերաբերյալ իր առաջին հրապարակային ելույթում ավելի վաղ ասել էր, որ ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «միշտ չէ, որ միմյանց հետ համաձայն են»։