Միասին կարող ենք
կարևոր
628 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-10 17:47
Աշխարհ

Վենսը մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների

Վենսը մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների։ Մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Վենսն ասել է, որ ամերիկյան կողմը «անհամբերությամբ սպասում է բանակցություններին»։

«Կարծում եմ՝ դրանք դրական կլինեն։ Ինչպես ԱՄՆ նախագահն է ասել՝ եթե իրանցիները պատրաստ են բարեխիղճ կերպով բանակցել, ապա մենք պատրաստ ենք ձեռք մեկնել։ Եթե նրանք փորձելու են խորամանկել մեզ, ապա կտեսնեն, որ բանակցող խումբը դա չի ընդունի։ Մենք կփորձենք դրական բանակցություններ անցկացնել։ Նախագահը մեզ բավականին հստակ հրահանգներ է տվել», - լրագրողների հետ Վենսի զրույցի տեսանյութն է տարածել NEWS9 Live-ը։