կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-08 18:54
Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը. հայտարարություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը. հայտարարություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով կատարվածը եւ դիտարկելով այն որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսեւորում, կոչ է ուղղում Եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը եւ կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, հոգեւոր-մշակութային հնամենի ժառանգության եւ վկայությունների անխաթար պահպանման։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծած ռազմական գործողությունների այս տագնապալի օրերին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծության եւ հռթիռակոծման են ենթարկում ռազմական նշանակություն չունեցող խաղաղ բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին եւ այլ քաղաքներ՝ խլելով անմեղ կյանքեր եւ մեծ վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանը, միջազգային բոլոր պարտավորությունների անտեսումով, թիրախավորել է նաեւ Արցախ աշխարհի սրբավայրերն ու պատմամշակութային ժառանգությունը՝ բացահայտելով Արցախի հայաթափմանը եւ հայկական մշակութային ներկայության ոչնչացմանը միտված իր դատապարտելի եւ այլեւս ավանդական դարձած քաղաքականությունը։ Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ նշանառության տակ է առնվել եւ ռմբակոծվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով կատարվածը եւ դիտարկելով այն որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսեւորում, կոչ է ուղղում Եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը եւ կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, հոգեւոր-մշակութային հնամենի ժառանգության եւ վկայությունների անխաթար պահպանման։

Հավատավոր մարդկանց կրոնական սրբազան զգացմունքների այսօրինակ անարգումը եւ աղոթատների նպատակային թիրախավորումը ուղղակիորեն հակասում են բոլոր կրոնների ուսուցանած պատգամներին»։