|
Փոխարժեքներ
06 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.59 |
| EUR | ⚊ | € 438.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.8168 |
| GBP | ⚊ | £ 504.01 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն անդրադարձել է ամերիկյան IRI-ի հերթական հարցմանը՝ գրելով․
«Ինչպես և սպասվում էր, դուրս եկավ հերթական հարցումը, որի նպատակն է հայ ժողովրդին անլուրջ ներկայացնել և նեղն ընկած Նիկոլին աջակցել։
Ամերիկյան IRI-ի հերթական հարցումից պարզվում է, որ հայ ժողովուրդը այն աստիճան հիմար է, որ իրեն մորթելուց, թալանելուց, խաբելուց, իրեն ծաղրելուց, իշխանություններին Ալիևի ու Էրդողանի կողմից սատարելուց հետո պատրաստ է նիկոլենց երկու անգամ ավելի շատ ձայն տալ, քան ամենաընդդիմադիրները` միասին վերցրած։
Արդեն դարձել է վատ ավանդույթ․ հենց Նիկոլենց վիճակը վատանում է, անմիջապես հայտնվում է մի հարցում, որտեղ նրա ռեյտինգը միշտ աճում է։
Իսկ այս մեկը, իրենց սիրած լեզվով ասած՝ դասական հիբրիդային ներգործության օրինակ է»։
Հիշեցնենք՝ ամերիկյան IRI-ին հարցման արդյունքներ է հրապարակել, որի համաձայն, իբր, «Քաղաքացիական պայմանագիր»-ը հավաքել է 24%, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 9%, «Հայաստան» դաշինք-ը՝ 3%, «ԲՀԿ»-ը՝ 3%։
Իսկ քաղաքական գործիչներից իբր Նիկոլ Փաշինյանը հավաքել է 18%, Սամվել Կարապետյանը՝ 6%, Ռոբերտ Քոչարյանը՝ 3%, Գագիկ Ծառուկյանը՝ 3%։