Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ամանորի նախաշեմին առաջնագիծ այցելությունը դարձել է ավանդույթ։ Այս տարի ևս «Հայաստան» խմբակցության գործընկեր Մհեր Մելքոնյանի հետ ուղևորվեցինք Տավուշի մարտական դիրքեր՝ շնորհավորելու մեր անվտանգության երաշխավորների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը։
Մեր երախտիքի և շնորհակալության խոսքը ուղղեցինք դիրքապահին, որն ամենամեծ պատասխանատվությամբ լծվել է հայրենի հողի պաշտպանության սուրբ գործին։
Ի դեպ, խորհրդանշական էր, որ դիրքերից մեկն անվանակոչվել էր արցախյան պատերազմի հերոս Արմեն Օհանյանի անունով: Հրամանատարը անգնահատելի ավանդ ունի Տավուշի առաջնագծի ձևավորման, պահպանման մեջ։ Մենք ամուր և պաշտպանված ենք մեր զինվորներով։ Սրանով է պայմանավորված, որ հատկապես այս օրերին ցանկություն է առաջանում առաջին հերթին այցելելու և շնորհակալ լինելու հենց նրանց՝ հայրենիքի պաշտպաններին։ Մենք էլ, մեր հերթին, պետք է ամուր պահենք նրանց թիկունքը։
Շնորհավո’ր Ամանոր և Սուրբ ծնունդ, հայոց բանակի անվեհեր զինվոր»,- ՖԲ իր էջում գրառում է արել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորԳառնիկ Դանիելյանը։
Ի դեպ, Սյունիքի մարտական դիրքեր են այցելել նաև խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Լևոն Քոչարյանը, Արթուր Սարգսյանը։