|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Այսօր Գուգարաց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ծննդյան տարեդարձն է։ Թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է շնորհավորական ուղերձ․
«Գուգարաց թեմի հոգևոր դասը, առաջնորդարանի աշխատակազմը և հավատացյալները որդիական խոնարհությամբ ջերմորեն և մեծ սիրով շնորհավորում ենք Ձեզ։
Սիրելի՛ Սրբազան Հայր,
Աղոթք վերառաքելով առ Աստված՝ մաղթում ենք, որ Բարձրյալն Աստված օրհնի և շնորհի երկար կյանք, քաջառողջություն, արևշատ օրեր։
Մաղթում ենք ուժ և կորով Ձեր առաջնորդության հայրենանվեր և եկեղեցանվեր աստվածահաճո առաքելության մեջ` ի փառս Մայր Եկեղեցու և ի բարօրություն Մայր Հայրենիքի:
Թող Ամենակարող Աստված ավելացնի Ձեր եռանդն ու շնորհները Ձերդ Սրբազնության հայրական հոգածու առաջնորդությամբ՝ ի նպաստ բարեխնամ մեր Գուգարաց թեմի։
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սուրբ Աջոյն»,- ասվում է հաղորդագրությունում։