|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունն իրականացվել է մարդկային բարոյականության բոլոր նորմերի և միջազգային իրավունքի ցինիկ խախտմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա ցավակցություն է հայտնել ողջ իրանցի ժողովրդին՝ Խամենեիի մահվան կապակցությամբ։
«Ընդունեք խորին ցավակցություններս Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, որն իրականացվել է մարդկային բարոյականության բոլոր նորմերի և միջազգային իրավունքի ցինիկ խախտմամբ»,- ասված է հեռագրում։