|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին և հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին Ահմեդաբադում Air India ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Ցավակցական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Ընդունեք խորին ցավակցություններս Ահմեդաբադի օդանավակայանում օդանավի կործանման ողբերգական հետևանքների կապակցությամբ: Խնդրում եմ փոխանցել իմ անկեղծ ցավակցության և զորակցության խոսքը զոհվածների հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև արագ ապաքինման մաղթանքներս այդ աղետում բոլոր տուժածներին», - ասված է հեռագրում:
Հիշեցնենք՝ այսօր Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքի օդանավակայանում ինքնաթիռ է վթարի է ենթարկվել։ Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր, երկու օդաչու և անձնակազմի 10 անդամ։ Եղել են Հնդկաստանի 169 քաղաքացի, Մեծ Բրիտանիայի 53, Կանադայի 1 և Պորտուգալիայի 7 քաղաքացի։