|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել դեկտեմբերի 8-ին 78 տարեկան հասակում մահացած ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովի ընտանիքին ու ընկերներին: Հեռագիրը հրապարակվել է չորեքշաբթի Կրեմլի պաշտոնական կայքում:
«Ավիացիայի մարշալ Շապոշնիկովն իրեն նվիրել էր ռազմական գործին՝ ծառայելով հայրենիքին: Նա բարձրակարգ, կամքի տեր, եռանդուն, սկզբունքային անձնավորություն էր: Տարիների պատասխանատու աշխատանքի ընթացքում, այդ թվում` մեր երկրի համար կարևոր ժամանակաշրջանում, Եվգենի Իվանովիչը նշանակալի անձնական ներդրում ունեցավ պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման գործում»,- շեշտել է նախագահը:
Պուտինը նշել է նաև, որ Շապոշնիկովի հիշատակը հավերժ կմնա հարազատների, ծառայակիցների և գործընկերների սրտերում:
Ըստ բժշկական շրջանակներում ՏԱՍՍ-ի աղբյուրի՝ ԽՍՀՄ պաշտպանության վերջին նախարարի մահվան պատճառը կորոնավիրուսային վարակն էր:
Հիշեցնենք, որ դեռևս 1992 թ. մայիսի 15-ին՝ ԱՊՀ ԶՈւ հրամանատար եղած ժամանակ, Շապոշնիկովի հայտարարության շնորհիվ կանխվեց Թուրքիայի հավանական հարձակումը ՀՀ–ի վրա։