կարևոր
592 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-23 10:37
Աշխարհ

Պուտինը ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Պուտինը ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ՝ այս տոնը անվանելով Ռուսաստանի բանակի և նավատորմի համար հպարտության խորհրդանիշ:

«Սրտանց շնորհավորում եմ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, վետերաններին, զինված ուժերի անձնակազմին և քաղաքացիական անձնակազմին Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ», - ասել Է Պուտինը տեսաուղերձում:

Նա նշել է, որ այս օրն արդեն տասնամյակներ շարունակ Ռուսաստանում նշվում է որպես ամենանշանակալի պետական տոներից մեկը:

«Այս օրը դարձել է մեր պաշտպանների հանդեպ ժողովրդական անկեղծ սիրո խորհրդանիշ, հպարտության օր բանակի և նավատորմի համար, նրանց համար, ովքեր իրենց կյանքը նվիրել են Հայրենիքին ծառայելուն, ովքեր հուսալիորեն պաշտպանում են երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, հավատարիմ են զինվորական երդմանը և ազնվորեն, բարեխղճորեն կատարում են իրենց մասնագիտական պարտքը», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:

ՌԴ նախագահը խոսել է ռուսական բանակի և հասարակության ուժի մասին։

«Մեր բանակի և մեր բազմազգ հասարակության վիթխարի ուժը միասին հաղթելու կարողության մեջ է` հանուն ընդհանուր նպատակների։ Այդպես է եղել դարեր շարունակ, վստահ եմ` այդպես կլինի միշտ։ Խոնարհումս բոլոր նրանց, ովքեր պայքարում են հայրենիքի համար: Հավերժ փառք մեր ժողովրդի համար ընկած հերոսներին», - ասել Է Պուտինը։

Նա նշել է, որ Ռուսաստանի բոլոր ժողովուրդների ներկայացուցիչներն այժմ ուս ուսի հերոսաբար պաշտպանում են երկրի շահերը ռազմական գործողության ընթացքում:

Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը կշարունակի մեծացնել իր զինված ուժերի ներուժն ու մարտունակությունը, ամրապնդել բանակն ու նավատորմը։