|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա և ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Մեր երկու ժողովուրդները կապված են բարեկամությամբ և գործընկերությամբ, որոնք ամուր հիմք են՝ հետագայում ևս հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար»,-ասվում է նախագահի ուղերձում:
Նա Ալեքսանդր Լուկաշենկոյին հաջողություններ ու քաջառողջություն է մաղթել, իսկ Բելառուսի ժողովրդին՝ բարօրություն ու բարգավաճում: