|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ուղերձ է հղել Մարդու իրավունքների օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես ասված է.
«70 տարի շարունակ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր»-ը գլոբալ փարոս է եղել՝ լույս սփռելով արժանապատվության, հավասարության և բարեկեցության համար…և հույս բերելով խավարին:
Հռչակագրում ամրագրված իրավունքները կիրառելի են բոլորի համար՝ անկախ ռասսայից, հավատից, բնակության վայրից կամ որևէ այլ առանձնահատկությունից: Մարդու իրավունքները համընդհանուր են և հարատև: Դրանք անքակտելի են։ Հնարավոր չէ առանձնացնել և ընտրել քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային իրավունքներ։
Այսօր մենք նաև պատվում ենք մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր վտանգում են իրենց կյանքը հանուն մարդկանց պաշտպանության՝ չնայած ավելացող ատելությանը, ռասիզմին, անհանդուրժողականությանը և ճնշմանը:
Իրապես, մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում պաշարման մեջ են գտնվում: Համամարդկային արժեքները քայքայվում են: Օրենքի գերակայությունը թուլանում է: Առավել քան երբևէ, այսօր մեր համընդհանուր պարտավորությունը հստակ է: Ելնե′նք հանուն մարդու իրավունքների՝ բոլորի համար և ամենուր»: